Գովազդ

Առաջին բուժօգնություն շանը։ Ի՞նչ դեղամիջոցներ պետք է ունենալ ձեռքի տակ

unnamed

Ցանկացած կենդանի խնամք է պահանջում, իսկ դա նշանակում է, որ նաև հատուկ միջոցների կարիք է առաջանում: Այդ միջոցները կարող են լինել․

  • շատ ուշ-ուշ պետք եկացող
  • պարբերաբար օգտագործվող կոսմետիկ միջոցներ
  • պարտադիր աքսեսուարներ
  • առաջին օգնության համար խիստ անհրաժեշտ պարագաներ, մասնավորապես՝ դեղորայք: 

Ծայրահեղ իրավիճակներում պետք է արագ գտնել անհրաժեշտ նյութը կամ դեղորայքը՝ առանց անպետք ու անօգուտ դեղահաբերի մեջ փորփրելու ժամանակ կորցնելու: Այդ պատճառով նպատակահարմար է կենդանու առաջին բուժօգնության դեղատուփի մեջ ներառել հենց առաջին անհրաժեշտության նյութեր ու դեղորայք։

Երբ խիստ վնասվածքների կամ թունավորման, կամ էլ՝ այլ արտակարգ իրավիճակում մինչև անասնաբուժական կլինիկա հասնելը, բժիշկը ցուցում տա որևէ գործողություն կիրառել կամ որևէ դեղահաբ խմեցնել (կամ ներարկել), դուք պետք է հստակ իմանաք, որ կա մի փոքրիկ պայուսակ, տուփ, դարակ, որտեղ պահվում են այն հնարավոր անհրաժեշտ նյութերը, որոնցում կկարողանաք գտնել անհրաժեշտ բանը:

Ի՞նչ դեղամիջոցներ պետք է ունենալ ձեռքի տակ

Այսպես, առաջին օգնության դեղատուփի մեջ պետք է ունենալ՝

  • ուղղորդված ճառագայթով փոքրիկ լապտերիկ (գիտակցության կորստի դեպքում լույսի նկատմամբ շան ռեակցիաները ստուգելու համար)
  • նեղ, ուղիղ մկրատ և մատների արանքների մազերը մաքրելու համար բութ ծայրերով մկրատ
  • Ջրածնի պերօքսիդ և վերքը վարակազերծելու համար
  • մանրէազերծող այլ միջոցներ (օրինակ՝ ռիվանոլ)  
  • ստերիլ ֆիզլուծույթ՝ 200մլ ոչ քիչ (դրանով հարմար է լվանալ շատ աչքերը, բերանի խոռոչն ու վերքերը, որպեսզի լուծույթը ստերիլ մնա, օգտագործելիս պետք է անցքը փակել ստերիլ բինտով)  
  • ռետինե ամրակապ (ժգուտ /առատ արյունահոսության ժամանակ կիրառելու համար)  
  • անտիսեպտիկ քսուք (կարելի է ունենալ լեվոմեկոլ /կամ որ դրա անալոգն է՝ մեկոլ բորիմեդ)
  • ելիզավետյան օձիք (հատուկ օձիք, որը թույլ չի տալիս կենդանուն լիզել վերքերը, քանի որ վերքերը լիզելուց դրանք խորանում են և մեծանում)  
  • ամոնիակ (нашаттырный спирт - գիտակցության բերելու համար)     
  • հակաալերգիկ միջոցներ (դիմեդրոլ+անալգին /ներարկումը միայն վետերինարի հետ խորհրդակցելուց հետո՝ նրա ցուցումներին համապատասխան դոզավորմամբ, դիմեդրոլ հաբեր)     
  • մագնեզիումի պերմանգանատ (матганцовка /մագնեզիումի պերմանգանատի թույլ լուծույթով կարելի է լվանալ վերքերը, ինչպես նաև, բժշկի ցուցմամբ, կիրառվում է ստամոքս-աղիքային խանգարումների ժամանակ)    
  • ռեգիդրոն, սմեկտա, ակտիվ ածուխ (ստամոքս-աղիքային խանգարումների դեպքում)   
  • ներարկիչներ  
  • վիրակապության նյութեր՝ վիրակապ, սպեղանի (թղթի հիմքով, այն ավելի հեշտ է պոկվում բրդից և ցավ չի պատճառում կենդանուն), ստերիլ անձեռոցիկներ
  • ձեռնոցներ 

Վերը նշված նյութերն ու դեղորայքը պետք է խնամքով պահել ինչպես հարկն է (համապատասխան ջերմաստիճանային և օդի հարաբերական խոնավության պայմաններում, արևի ուղիղ ճառագայթներից հեռու, առանց պաշտպանիչ շերտի վնասվածքների):

Դրանք անհրաժեշտ են ոչ թե ինքնուրույն կիրառման (եթե չկան համապատասխան հմտությունները և փորձը), այլ բժշկի կողմից հնարավոր ցուցումների դեպքում ճիշտ ժամանակին իրականացնելու համար, որպեսզի հնարավորություն լինի ժամանակ շահել, մինչև անասնաբուժական կլինիկա հասնելը: 

Աղբյուրը՝  Hafo.am 

 

101

Նմանատիպ նորություններ