Գովազդ

Մուտքը միայն մեծահասակների համար. Ինչպես են Քենիայում ամուսնացնում երիտասարդ կանանց

Մուտքը միայն մեծահասակների համար. Ինչպես են Քենիայում ամուսնացնում երիտասարդ կանանց

unnamed

Daily Mail-ը ֆոտոշարքով ներկայացրել է` ինչպես են Քենիայում ամուսնացնում երիտասարդ աղջիկներին` վաճառելով նրանց պայմանավորվածության համաձայն` անասունների օժիտի դիմաց:
Լուսանկարները պատկերում են այն ցավալի պահը, երբ կանայք` ազգային զարդարանքներով պատված ու մազերը հյուս արած, դիմադրում են՝ չցանկանալով հեռանալ: Հայրերը, սովորաբար, վաճառում են նրանց 20 այծի, երեք ուղտի կամ 10 կովի դիմաց:
Աղջիկներից շատերը, որոնք պատկանում են «Պոտոկ» ցեղախմբին, չգիտեն, որ իրենց համար հատուկ գին է վճարվել, նախքան ապագա ամուսինները եկել են իրենց տանելու: Ամուսնության մանրամասները հաճախ գաղտնի են պահվում աղջիկներից, քանի որ նրանց ծնողները վախենում են, որ աղջիկը կարող է փախչել, եթե պարզի գործարքի մասին:

Հարսանեկան ծիսակատարությունները մեկ օր ու մեկ գիշեր են տևում, որի ընթացքում փեսացուն կովերի նախիրից ցուլ է ըտրում, որն այնուհետև մորթվում է:

 

 

153

Նմանատիպ նորություններ