Գովազդ

Բացատրվել է տղամարդկանց սերը թմբլիկ կանանց նկատմամբ

Բացատրվել է տղամարդկանց սերը թմբլիկ կանանց նկատմամբ

unnamed

Մասնագետները բացատրել են, թե ինչու են տղամարդիկ թմբլիկ կանանց նախընտրում. դա պայմանավորված է նրանց մի շարք հատկություններով, այլ ոչ թե միայն մարմնի կազմվածքով, գրում է Milliyet թերթը:

Նախեւառաջ, տղամարդկանց հետաքրքրությունը կլորիկ կազմվածքով աղջիկների նկատմամբ կապված է սննդի` կյանքի ամենամեծ հաճույքներից մեկի հետ: Դա նաեւ լավագույն զբաղմունքներից մեկն է զույգերի ժամադրությունների ժամանակ կամ միասին ապրող ամուսինների համար:

Որպես երկրորդ պատճառ, թե ինչու են տղամարդիկ թմբլիկ կանանց նախընտրում, մասնագետները նշել են գրկախառնությունը: Շատ երիտասարդներ խոստովանում են, որ թմբլիկ կանանց ավելի հաճելի է գրկել: Երրորդը` տղամարդիկ թմբլիկ կականց են նախընտրում, քանի որ երբեք չեն ձանձրանում նրանց լավատեսության, խաղային եւ բարի բնավորության եւ շատախոսության շնորհիվ, որում տեսնում են նրանց առանձնահատկությունը:

Բացի այդ, թմբլիկ կանայք տղամարդկանց առողջ են թվում: Երիտասարդները նաեւ կլորիկ կազմվածքով կանանց երկու կարեւոր հատկանիշ են առանձնացրել. նման աղջիկներն ավելի ինքնավստահ են եւ սիրում են իրենց այնպիսին, ինչպիսին նրանք կան, ինչպես նաեւ ունակ են դժվարություններ հաղթահարել:

Կլորիկ կազմվածքով կանանց վերջին հատկությունը, որը գրավում է տղամարդկանց, նրանց քնքշությունն ու ուրիշների մասին հոգ տանելու ունակությունն է: Պարբերականը, վկայակոչելով հետազոտությունը, նշում է նաեւ, որ նման կանայք սիրում են ավելի շատ ժամանակ անցկացնել իրենց ընտրյալների հետ: Ուստի միասին նրանք շատ լավ ժամանակ են անցկացնում` անկախ նրանից, թե ինչով են զբաղվում:

 

44

Նմանատիպ նորություններ