Գովազդ

Շատ ավելի նպատակահարմար է, որ գյուղական ճանապարհները ոչ թե ասֆալտվեն, այլ սալարկվեն. Փաշինյան

unnamed

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 24-ին նիստում որոշում կայացրեց, որով կարգավորվում է համայնքային ճանապարհների, փողոցների կառուցման եւ բարեկարգման աշխատանքների ընթացակարգը:

Այս առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը նշեց. «Մենք բավական երկար ժամանակ քննարկում ենք գյուղական, տեղական նշանակության ճանապարհների որակի լավարկման հարցը, որովհետեւ գիտեք, ցավոք սրտի մեր շատ գյուղերում շատ փողոցներ ուղղակի հողային վիճակում են: Մեզ համար ռազմավարական խնդիր է գյուղական համայնքներում կյանքի որակի փոփոխությունը եւ նաեւ Հայաստանի վերափոխման մինչեւ 2050 թվականի ռազմավարության մեջ մենք ընդգծել ենք, որ բնակավայրը պետք է ինքնին չնշանակի որոշակի ապրելակերպ:

Շատ դեպքերում ռելիեֆից, համայնքի բյուջեից կախված, նաեւ զուտ գեղագիտական նկատառումներից ելնելով շատ ավելի նպատակահարմար է, որ այդ ճանապարհները ոչ թե ասֆալտվեն, այլ սալարկվեն:

Եկանք եզրակացության, որ կան համայնքներ, որոնք իրենց ռեսւորսը ունեն, քար կա, քարի հանք կա իրենց տարածքում եւ կարող են իրենց միջոցներով փողոցների սալարկումն իրականացնել, տեղի բնակիչներին ներգրավել»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ արդեն մի քանի համայնքում փորձում են իրականացնել այդ գործընթացը:

112

Նմանատիպ նորություններ