Գովազդ

Ինչպես կույս թագուհին փոխեց նորաձևության աշխարհը

Ինչպես կույս թագուհին փոխեց նորաձևության աշխարհը. թագուհուն նորաձևության գիտակ էին համարում

unnamed

Եղիսաբեթ թագուհին իր ժամանակի ամենանորաձև թագուհին է եղել: Կինը սիրում էր կարմիր ու թանկարժեք հագուստ և մեծ ազդեցություն է ունեցել իր ժամանակի նորաձևության վրա: Նրա համար հագուստը ոչ միայն մարմինը ծածկելու միջոց էր, այլ նաև այդպես նա ինքնարտահայտվում էր և ընդգծում իր սոցիալական կարգավիճակը:

Երբ Եղիսաբեթը երեխա էր, նա ստիպված էր դժվարությունների միջով անցնել: Աննա Բոլեյնի մահապատժից հետո հայրը որոշեց որոշ ժամանակ մոռանալ դստեր մասին: Աղջկան այդքան էլ ուշադրություն չեն դարձրել․ սպասավորներն ուղղակի ձևափոխել են հին զգեստները, որոնցից վաղուց փոքրացել էին: Նրան խնամող կինը  ստիպված էր գրել Քրոմվելին և թագավորին՝ խնդրելով նրան նոր հագուստ կամ գումար ուղարկել:

Երիտասարդության տարիներին նա նույնպես ժամանակ չուներ հանդերձանքների համար, բայց թագուհի դառնալուց հետո Եղիսաբեթը կարողացավ ամբողջությամբ հագեցնել իր կիրքը գեղեցիկ հագուստի հանդեպ: Այնուամենայնիվ, նա զգեստապահարանի վրա այնքան չի ծախսել, որքան իր հայր Հենրի VIII-ը:

Վենետիկյան դեսպանն իր կառավարչին զեկուցեց, որ Անգլիայի թագուհին ուներ ավելի քան 6000 զգեստ, բայց իրականում նա պարզապես հմտորեն օգտագործում էր իր ունեցածը: Եղիսաբեթը հրամայեց ձևափոխել իր հանդերձանքները, անգամ կոճակները կրկին օգտագործվեցին, սակայն տարբեր զգեստների համար:

Նա հատկապես սիրում էր հագուստ նվեր ստանալ: Մեծ ուրախություն պարգևեց նրան հեռավոր Մոսկվայից թագավոր Իվան IV-ը: Նա Եղիսաբեթին մի շարք հագուստներ ու կտորեղեն նվիրեց:

Բես Հարդվիկեն թագուհուն նվեր է ուղարկել թիկնոց և ասեղնագործված շրջազգեստ: Եղիսաբեթին այնքան է դուր եկել շրջազգեստը, որ նույնիսկ դրանով դիմանկար է արել: 

Եղիսաբեթը մեծ ազդեցություն է ունեցել պալատական կանանց ոճի զարգացման վրա: 

Փոխվեց ամեն ինչ. թևերն ավելի լայն ձև ստացան, գոտկատեղը ավելի նեղացավ, և փեշի ձևը փոխվեց՝ նմանվելով հարթ նրբաբլիթի: Ասեղնագործությունը մեծ տարածում գտավ: Եթե ավելի վաղ ասեղնագործությունը հիմնականում օգտագործվում էր զգեստը կամ ներքնազգեստը զարդարելու համար, և դա սովորաբար բարակ մեկ գունավոր ասեղնագործություն էր՝ կարմիր կամ սև թելերով, ապա թևերն ասեղնագործված էին ամբողջովին:

Հագուստը, որը թագուհին այլևս չէր կարող կրել, նվեր կարող էին ստանալ նրանք, ում ցանկանում էր պարգևատրել: Արքայական հանդերձանքներից մի քանիսը նվիրաբերվել են եկեղեցուն կամ փոխվել և նորից օգտագործվել: Կիսաշրջազգեստից կարելի էր պատրաստել սփռոց կամ բարձի ծածկ:

Շատ մարդիկ ճիշտ էին համարում Եղիսաբեթի մշակած ռազմավարությունը: Կինն ավելորդ գումար դուրս չէր գրում, այլ ունեցած հագուստը ձևափոխում էր ու նորից կրում կամ օգտագործում էր այլ նպատակի համար: 

Ահա այսպես էլ նա հեղաշրջում կատարեց նորաձևության մեջ: 

50

Նմանատիպ նորություններ