Գովազդ

Երեք հոգով՝ 11 մեդալ

Երեք հոգով՝ 11 մեդալ

 

unnamed

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ավարտվեց սպորտային մարմնամարզության միջազգային ավանդական մրցաշարը։

Հաջող հանդես եկան մեր բազմամարտիկները: Մի շարք հեղինակավոր մարզիկների դեմ պայքարում երևանցի Արթուր Դավթյանը գրավեց երկրորդ պատվավոր տեղը: Նրա կրտսեր թիմակից Գագիկ Խաչիկյանը երրորդը ճանաչվեց երիտասարդների խմբում: Այս երկյակի արդյունավետ մրցելույթների շնորհիվ մեր հավաքականը թիմային պայքարում ճանաչվեց երկրորդը: Հայաստանի պատվիրակները գոհացրին նաև առանձին գործիքների վրա մրցումներում:

Հաստատվեց , որ օղակներ մրցաձևը հիրավի հայկական է համարվում, քանզի պատվո պատվանդանի առաջին և երկրորդ աստիճանները զբաղեցրին համապատասխանաբար Վահագն Դավթյանը և Արթուր Դավթյանը : Նույն մրցաձևում, երիտասարդների պայքարում , Գագիկ Խաչիկյանը երրորդն էր: Վերջինը երկրորդն էր նժույգ թափերում:

Վերը նշած բազմամարտիկներ Արթուր Դավթյանը և երիտասարդ Գագիկ Խաչիկյանը նույն հաջորդականությամբ երրորդն էին հենացատկի և զուգափայտի ստուգատեսներում:

Այսպիսով ՀՀ սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար Հակոբ Սերոբյանի ուղեկցությամբ, կիևյան մրցաշարում հանդես եկած մեր եռյակի հաշվին գրանցվեց մեկ ոսկե, չորս արծաթ և վեց բրոնզե մեդալ: 

51

Նմանատիպ նորություններ