Գովազդ

Մի շարք ուսուցիչներ զորակոչվել են արդեն, ԿԳՄՍՆ-ն դիմում է բոլոր ուսուցիչներին, մանկավարժի որակավորում ունեցողներին

unnamed

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Պատերազմական իրավիճակով պայմանավորված` ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչներ զորակոչվել են։

Կրթական գործընթացի շարունակականությունն ապահովելու և զորակոչված ուսուցիչներին փոխարինելու նպատակով այն մասնագետները, որոնք ունեն մանկավարժի որակավորում, այս պահին չունեն աշխատանք կամ ունեն համատեղությամբ աշխատելու հնարավորություն, կարող են hr@escs.am էլփոստին ուղարկել իրենց տվյալները (անձնագրի, դիպլոմի պատճեները):

Խնդրում ենք դիմումի մեջ նշել այն մարզերն ու համայնքները, որտեղ ուսուցիչները կարող են աշխատել, ինչպես նաև կոնտակտային հեռախոսահամար»։

 

606

Նմանատիպ նորություններ