Գովազդ

Ֆրանսիան պարզաբանում է պահանջում Թուրքիայից Ղարաբաղյան հակամարտության հարցում

unnamed

Ֆրանսիան անհանգստացած է Միջերկրական  ծովում Թուրքիայի գործողությունների ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության զարգացման հարցում հնարավոր դերակատարման պատճառով: Սրանով պայմանավորված՝ Փարիզը պարզաբանումներ է սպասում Անկարայից: Այս մասին լրագրողներին հայտնել են Ելիսեյան պալատից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ֆրանսիայի նախագահն արդեն իր անհանգստությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Թուրքիայի դերակատարման մասով: Անհանգստացնող է այն, որ նախագահ Էրդողանը բազմապատկում է արկածախնդրությունները՝ անտեսելով ընդհանուր անվտանգություն ապահովելու անհրաժեշտությունը: Այս հարցով մենք կցանկանայինք պարզաբանում ստանալ Թուրքիայից»,-հայտարարել է աղբյուրը:

Աղբյուրը հավելել է, որ սիրիացի ահաբեկիչներին Ղարաբաղյան հակամարտության գոտի ուղարկելն աշխարհառազմավարական ռիսկ է ստեղծում:

Ֆրանսիական կողմը կարևորում է հակամարտության զարգացումը կանխելը, որը տեղի կունենա Ռուսաստանի հետ նեղ համագործակցությամբ. «Անհրաժեշտ է, որ հրադադարի ռեժիմը պահպանվի, այն հիմք է հետագա առաջընթացի համար: Մենք շատ ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը»:

772

Նմանատիպ նորություններ