Գովազդ

Դպրոցները չեն անցնում հեռավար կրթության, աշնանային արձակուրդի են գնում երկու շաբաթով. ԿԳՄՍՆ փոխնախարար

unnamed

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է դպրոցական արձակուրդների վերաբերյալ տարածվող ապատեղեկատվությանը: Ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է.

«Հարգելի ծնողներ, դպրոցները չեն անցնում հեռավար կրթության, աշնանային արձակուրդի են գնում երկու շաբաթով, ինչպես նախատեսված էր, ուղղակի մի փոքր ավելի շուտ։ Այս պայմաններում յուրաքանչյուր ապատեղեկատվություն, որ թեկուզ անուշադրության հետևանք է, լրացուցիչ լարվածություն է։ Խուսափեք լրացուցիչ լարվածություն գեներացնելուց, այն, ինչ արդեն կա, օբյեկտիվ պատճառներով, բոլորիս հերիք է։

210

Նմանատիպ նորություններ