Գովազդ

Զելենսկին մեկնում է Թուրքիա. ռազմական համաձայնագիր կստորագրվի

unnamed

 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հոկտեմբերի 15-ից 17-ը Թուրքիա կատարելիք այցի շրջանակներում կստորագրվի երկկողմ ռազմական շրջանակային համաձայնագիր:

Համաձայնագրի նախագիծը Ուկրաինայի կառավարության կողմից հաստատվել էր հոկտեմբերի 14-ին:

Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանն ասել է, որ համաձայնագիրը հիմք կստեղծի պաշտպանական ոլորտում առկա ուկրաինա-թուրքական համագործակցությունն ընդլայնելու եւ խորացնելու եւ ավելի քան 20 նոր ուղղություններով գործակցություն սկսելու համար:

Անդրեյ Տարանը նշել է, որ Զելենսկու կողմից վերջերս հաստատված Ազգային անվտանգության ռազմավարությունը սահմանում է, որ Թուրքիան այն երկրներից մեկն է, որի հետ Ուկրաինան ռազմավարական գործընկերություն է զարգացնելու ՝ տարածաշրջանային անվտանգությունն ամրապնդելու համար:

52

Նմանատիպ նորություններ