Գովազդ

Բարձրագույն ուսումնական հաստատություններն անցնում են հեռավար ուսուցման

unnamed

Հոկտեմբերի 15-ից բարձրագույն ուսումնական հաստատություններն անցնում են հեռավար ուսուցման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։ 

«Հարգելի գործընկերներ և ուանողներ

Հայաստանի Հանրապետությունում վերջին 14 օրվա ընթացքում դիտարկվում է COVID-19 հիվանդության կտրուկ աճի միտում:

Ելնելով վերոգրյալից` հանրապետությունում COVID-19 հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը վերահսկելու և հիվանդության տարածումը զսպելու նպատակով՝ սույն թվականի հոկտեմբերի 15-ից բարձրագույն ուսումնական հաստատություններն անցնում են հեռավար ուսուցման մինչև հոկտեմբերի 29-ը ներառյալ»,-գրել է Դանիելյանը:

46

Նմանատիպ նորություններ