Գովազդ

Առանց ՌԴ-ի՝ հնարավոր չէ լուծել հակամարտությունը ԼՂ-ում․ Գերմանիայի ԱԳ նախարար

unnamed

ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը Redaktionsnetzwerk Deutschland (RND) խմբագրական միությանը հետ զրույցում նշել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված միջադեպից հետո Գերմանիան չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանի հետ երկխոսությունից, քանի որ Մոսկվան անհրաժեշտ է տարածաշրջանային հակամարտությունների լուծման համար:

«Ռուսաստանի հետ նույն սեղանի շուրջ ենք նստում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Լիբիայի և Ուկրաինայի հարցի շուրջ բեռլինյան գործընթացում: Բոլոր համաժողովներում խոսվում է պատերազմները դադարեցնելու լուծում գտնելու մասին»,- ասել է նախարարը, ապա հավելել, որ, առանց Ռուսաստանի, հնարավոր չէ լուծել հակամարտությունները ոչ միայն Լիբիայում, Սիրիայում, Ուկրաինայում, այլև Լեռնային Ղարաբաղում, Բելառուսում և Վենեսուելայում:

9

Նմանատիպ նորություններ