Գովազդ

Թուրքիան Ուկրաինային կօգնի վերադարձնել Ղրիմը. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել

unnamed

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է մասնակցել «բռնագրավված» Ղրիմի ապաշրջափակման վերաբերյալ հարթակին: Թուրքական կողմը մտադիր է ակտիվ մասնակցություն ունենալ բանակցային գործընթացին, փոխանցում է inosmi.ru-ն:

Այս մասին պատմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Զելենսկիի խոսքով՝ ինքն Էրդողանին հրավիրել է մասնակցել Ղրիմի ապաշրջափակման վերաբերյալ հարթակին, և Թուրքիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել նոր բանակցային ձևաչափին:

«Ես Թուրքիային հրավիրել եմ միանալ Ղրիմյան հարթակին: Դա ղրիմցիների իրավունքների պաշտպանության և թերակղզու ապաշրջափակման գործիք է: Շնորհակալ եմ ձեզ, պարոն նախագահ, որ պատրաստ եք աջակցել և լինել ակտիվ մասնակից»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը:

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Թուրքիան կարող է լուրջ դերակատարում ունենալ Ղրիմն Ուկրաինայի կազմ վերադարձնելու գործընթացում, այդ պատճառով էլ Կիևը մտադիր է առաջարկել Անկարային մասնակցել Ղրիմյան հարթակին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Ուկրաինայի նախագահն այցով գտնվել է Թուրքիայում: Նա բանակցություններ է ունեցել Էրդողանի հետ, որոնց արդյունքների հիման վրա Կիևի և Անկարայի միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր է ստորագրվել:

8

Նմանատիպ նորություններ