Գովազդ

Փաստեր Արծրուն Հովհաննիսյանի մասին

unnamed

Արծրուն Կարապետի Հովհաննիսյանը ծնվել է Ղուկասյանի շրջանի  Ցողամարգ գյուղում, 1980 թվականի հունվարի 30-ին, այժմ 40 տարեկան է: 

1997 թվականից ծառայում է Հայաստանի զինված ուժերում։ 2001 թվականին ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը և ստանալով լեյտենանտի զինվորական կոչում՝ նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի հակատանկային մարտկոցի դասակի հրամանատար:

2002 թվականին նույն զորամասում նշանակվել է հակատանկային մարտկոցի հրամանատար։ 2004 թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի ՕՏԱԳ-ի պահպանության վաշտի հրամանատար:

2012 թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար։

2010-2011 թվականներին աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի Քաղաքական հետազոտությոuնների ինստիտուտում՝ որպես ռազմական փորձագետ։ 2012 թվականին աշխատել է ՀՀ նախագահին կից հանրային կապերի կենտրոնում՝ որպես ռազմական փորձագետ։

2020 թ. մարտ ամսին նշանակվել է ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ՌՀ-ի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ: 2020 թ. հուլիս ամսին նշանակվել է ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետ:

2013 թվականից ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայցորդ է։

2010 – 2012 թվականներին սովորել է ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պատմության մագիստրատուրան:

2013 թվականի սեպտեմբերից դասախոսում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, 2014 թվականի հունվարից դասախոսում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ՌԻ հրամանատարաշտաբային ֆակուլտետում:

2014 թվականից ստացել է պատմական գիտությունների թեկնածուի կոչում

Վ.Սարգսյանի անվան ՌՀ-ում սովորելու տարինեին մշակել է ինքնաձիգ զենք, որը ներկայումս դրված է Համալսարանի թանգարանում:

 

12

Նմանատիպ նորություններ