Գովազդ

Հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի գրոհող ավտոշարասյունը․ Արծրուն Հովհաննիսյան

unnamed

Այսօր վաղ առավոտյան հակառակորդը շարունակել է իր հարձակվողական գործողությունները՝ նույն ուղղություններով։ Առավել թեժ մարտեր ընթացել են հարավային ուղղությամբ, հյուսիսային ուղղությամբ այսօր այնքան թեժ մարտեր չեն եղել, ինչպես նախորդ երկու օրերին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հարավային ուղղությամբ կազմակերպվել է լայնամասշտաբ գրոհ, հարձակում։ «Ուղղություններից մեկում կոնկրետ մոտավորապես 2-3 տասնյակ ավտոմեքենաներով շարասյունը փորձել է մոտենալ ու առաջխաղացում զարգացնել, սակայն մեր հրետնավորների դիպուկ կրակի արդյունքում շարասյունը խոցվել է, և հակառակորդը ստիպված է եղել նահանջել։ Այլ ուղղություններում համառ մարտեր են ընթացել, որոշ տեղերում մարտերն այս պահին էլ շարունակվում են»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ հակառակորդը, որպես կանոն, մեծաթիվ զրահատեխնիկա այլևս չի կիրառում, կիրառվել է օդուժ, ԱԹՍ-ներ ու հրետանային կրակ։

facebook sharing button

twitter sharing button

vk sharing button

sharethis sharing button

381

Նմանատիպ նորություններ